Այս շաբաթ բորսայում կայացել է 18,3 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2012 16:50

2012թ-ի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79262155 ԱՄՆ դոլար 408.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 90728731 ԱՄՆ դոլար 410.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18 300 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է  3150000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք  410.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5872638 EUR 495.85 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 21545128 EUR 504.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 599152801 ՌԴ ռւբլի 12.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 89664896 ՌԴ ռւբլի 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Հուլիսի 15-ից հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36.2 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply