Հալեպում սկսվել են դաժան մարտեր, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2012 16:03

Սիրիայում ակտիվացել են գործողությունները կառավարական զորքերի և գրոհայինների միջև: Նախնական տվյալների համաձայն 4 մարդ է զոհվել, հաղորդում է սիրիական մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը: “Կառավարական զորքերը քաղաքի հարավ-արևմուտքում կրակի սատարման ռազմական ուղղաթիռներ  են  օգտագործում”:-Ասված է հաղորդագրության մեջ:
Սիրիական կառավարական զորքերը ուրբաթ օրը երկրի երկրորդը իր մեծությամբ`ավելի քան 2միլիոն բնակչությամբ  Հալեպ քաղաքում վերսկսեցին զանգվածային հրթիռային և հրետանային գնդակոծումը գրոհայինների ուղղությամբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ գրոհայիններին հաջողվել է գրավել քաղաքի մի քանի հատվածներ:

Քաղաքն ազատագրելու համար դեպի այտեղ են շարժվել բավականին լուրջ կառավարական  ռազմական ուժեր`ներառյալ ծանր սպառազինությունը և բրոնետեխնիկան, հաղորդում է “Ինտերֆաքսը”: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը լրագրողներին հայտնել է.” Մենք մտահոգ ենք, որ ականատես կլինենք կոտորածի Հալեպում: Կարծես դրան է պատրաստվում ռեժիմը (Սիրիայի իշխանությունը)”: Նա մտավախություն է հայտնել, որ քաղաքը ունի պատմական ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՈ-ում գրանցված, որին լուրջ վնաս կհասցվի:

Զինված խմբավորումների և երկրի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են,որ քաղաքի համար ճակատամարտը կարող է ամենադաժանը  լինել ամբողջ զինված հակամարտության ընթացքում:

Սիրիական իշխանությանը մոտ կանգնած “Ալ-Վաթան” թերթը նկատել է, որ” Հալեպը կլինի  սիրիական բանակի ահաբեկիչներին վերցնելու վերջին  ճակատամարտը, որից հետո Սիրիան դուր կգա ճգնաժամից”: Թորձագետները կարծում են կարևոր բնակավայր է և իշխանությունների, և ընդդիմության համար: Կառավարության համար Հալեպը առևտրական կենտրոնի նշանակություն ունի, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը նախագահի կողմնակիցն է, հիմնականում դրանք ձեռներեցներ են:

Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply