Չարենցավանում հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 15:49

Հուլիսի 27-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի երրորդ թաղամասի 21-րդ շենքի 23-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 26-րդ բնակարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել` 10.55-ին: Ա. Արզումանյանին պատկանող բնակարանի խոհանոցում մասամբ այրվել է լվացքի մեքենան և  գազօջախը:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply