Մելքումյանը և Մովսիսյանն առաջատարից ետ են մնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 27, 2012 15:34

Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացան 4-րդ տուրի հանդիպումները:

Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սև խաղաքարերով,  ոչ-ոքի ավարտեց հանդիպումը չինացի Յան Վենի հետ և, միավորների իր պաշարը հասցնելով 3-ի, զբաղեցնում է 7-րդ տեղը:

Հրանտ Մելքումյանը  սպիտակներով պարտության մատնեց հոլանդացի Բենժամին Բոկին և 3,5 միավորով 5-րդ  հորիզոնականում է:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է խորվաթ Իվան Սարիչը`4  միավոր:

5-րդ տուրում Մովսիսյանը սպիտակներով կխաղա իսրայելցի Բորիս Ավրուխի հետ,  Մելքումյանը սևերով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ:

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply