Կուսության գինը սովետական տարիներին ընդամենը 50 ռուբլի էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 14:18

“Մեր ազգին բնորոշ է անլիարժեքության զգացողության զգացողությունը”,-կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Խոսելով ազգային առանձնահատկություններից ու հատկանիշբերից՝ Խուդոյանը բացատրում է, թե ինչից է այդ անլիարժեքության զգացողությունը առաջանում մեզ մոտ.  “Դա ենթագիտակցականի հետ է կապված, այն որ հայերը ձգտում են անընդհատ մրցակցել իրար հետ, ցուցադրել իրենց ունեցածը, վարել թանկարժեք ու մեծ ջիփեր, ունենալ շքեզ առանձնատներ, այս ամենը վկայում է անձի ցացր ինքնագնահատականի, չբավարարված լինելու և անլիարժեքության մասին”:

Անդրադառնալով հայերի բարոյական կերպարին, բարոյականության վերաբերյալ պատկերացումներին ու կարմիր խնձորի չարչրկված թեմային՝ Խուդոյանն ասաց, որ իր կարծիքով բարոյական մի շարք պատկերացումներ վնասում են մեր ազգին. “Ես ազգի տեսանկյունից եմ ասում, որովհետև անհատի առումով, օրինակ, աղջիկներին այդքան էլ դա ձեռնտու չէ, քանի որ նրանք էլ միգուցե ուզում են տղաների նման ավելի ազատ լինեն: Ընդհանրապես, սեքսուալ դաստիարակությունը մեզանում սարսափելի վիճակում է, և դա բերում հանգեցնում է մի շարք լուրջ խնդիրների, այդ թվում՝ ծնելիության նվազման”:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ մի հետաքրքիր դիտարկում ներկայացրեց մարդկանց արյան խմբերի ու սեռականության միջև եղած կապի վերաբերյալ: Համաձայն դրա՝ արյան երկրորդ խումբ ունեցողները, սեքսուալ առումով ավելի պասիվ են, իսկ ահա առաջին խումբ ունեցողներն, որոնք հիմնականում եվրոպացիներն են, ամենաակտիվ են այս հարցում: Մենք՝ հայերս, երկրորդ խմբի մեջ ենք մտնում, քանի որ հայերի 80 տոկոսը երկրորդ խումբ ունի:

Ադիբեկյանն ասաց նաև, թե ինչ արժեր կուսությունը վերականգնելը խորհրդային տարիներին. “Կուսության գինը սովետական տարիներին ընդամենը 50 ռուբլի էր: Ցանկացած վիրաբույժ ցանկացած կնոջ կես ժամում սարքում էր կույս”:

Խուդոյանն էլ նկատում է, որ հիմա կուսության հետ կապված այդ հարցերի ավելի քիչ են ուշադրություն դարձնում, քան տաս տարի առաջ ու քանի գնում էլ ավելի քիչ են մարդիկ նման հարցերին լուրջ վերաբերվում: Հոգեբանի կարծիքով 10-15 տարի հետո մարդիկ կսկեն ավելի քիչ ուշադրություն դարձնել այս թեմաների, ինչն էլ թույլ կտա ավելի ազատ ապրել մարդկանց՝ առանց մենթալիտետային բարդույթների:

Վահե Մակարյան

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply