Մեկ տարվա բաժանումից հետո Կրիստալ Հարիսը վերադարձել է Playboy-ի հիմնադիրի մոտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2012 14:11

Playboy-ի 85-ամյա հիմնադիր Հյու Հեֆները կրկին հանդիպում է   իր նախկին սիրեցյալ Կրիստալ Հարիսի հետ, որը մեկ տարի առաջ փախել էր պսակադրությունից:
Ամերիկացի մոդել ու երգչուհի Հարիսը նախկինում  որոշել էր թողնել իր զառամյալ փեսացուին, իր հեռացումը բացատրելով վերջինիս վարած կենսակերպով, որն ի դեպ անընդհատ շրջապատված է բազում մարդկանցով:
Բացի այդ,  նա այլ պատճառներ էլ է բերել, օրինակ, որ փեսացուն սեքսուալ առումով իրեն չի բավարարում: Հովարդ Ստենին տված հարցազրույցում նա ասել է, որ իր ինտիմ կյանքը սահմանափակվում է «2 վայրկյանանոց սեքսով», որի ընթացքում  Հեֆներն   «անգամ չի էլ  հասցնում հանվել»:

Այսօր նա այլ կարծիքի է: Իր մտածմունքների մասին նաև Twitter-ում է գրել.«Ես կրկին նրա թիվ մեկ աղջիկն եմ և հույս ունեմ, որ մենք երջանիկ կլինենք ու մեր հետագա կյանքն առանց տհաճությունների կլինի»:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply