Ջուզեպե Գարիբալդիին արտաշիրմելու են բարեկամների խնդրանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2012 13:44

Իտալիայի ուղղափառ հերոս Ջուզեպե Գարիբալդիի  մնացորդները Սարդինիայում գտնվող շիրմից հանելու են: XIX  դարի զորավարի ժառանգներն իշխանություններին խնդրել են արտաշիրմում կատարել, քանի որ  կարծում  են, որ Գարիբալդիի գերեզմանում հնարավոր է` հանգչում է ուրիշի մարմինը:

Իշխանությունները  բավարարել են նրանց խնդրանքը ու թույլ տվել որ արտաշիրմում կատարվի սեպտեմբերի վերջին:   Գարիբալդիի ինքնությունը կհաստատվի ԴՆԹ-ի փորձագիտական վերլուծությումբ: «Այդպիսով, մենք հույս ունենք, որ կպարզենք, թե ինչ է կատարվել ու վերջապես կիմանանք ճշմարտությունը: Ես դա շատ կարևոր եմ համարում»,- ասել է  զորավարի ծոռը` Անիտա Գարիբալդին:

Ջուզեպե Գարիբալդին վճռորոշ դեր է կատարել Իտալիայի միավորման գործում: Նա մահացել է 1882-ին, 74 տարեկանում: Իր կտակում նա խնդրել  է զուսպ թաղում կազմակերպել ու դիակիզել մարմինը: Սակայն նրա կամքը չի կատարվել: Չի բացառվում, որ  եթե դիակի ինքնությունը հաստատվի, վերջապես  իրականացվի նրա վերջին ցանկությունը` դիակիզումը:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply