Հայաստանում էր Ռոբ վան Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 27, 2012 14:12

Ս.թ. հուլիսի 25-ից 27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի անդամ և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ – Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական  ծառայության պետ, բրիգադի գեներալ  Ռոբ  վան  Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը:

Հուլիսի 26-ին  բրիգադի գեներալ  Ռոբ  վան  Դեր Մեյերին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԶՈւ ռազմաբժշկական ծառայութունների միջև փորձի փոխանակման, արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների մոտեցումների և գործելաոճի համապատասխանեցմանը վերաբերող հարցերի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնելու հեռանկարները: Արձանագրվել է, որ  արդյունավետ համագործակցություն կարող է ծավալել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և Նիդեռլանդների Թագավորության ԶՈւ ռազմաբժշկական ծառայության միջև` օգտագործելով ինչպես մասնագիտական վերապատրաստման, այնպես էլ համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման հնարավորությունները:

 

 

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply