Մենք նորմալ լիդեր չունենք. Ահարոն Ադիբեկյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 27, 2012 13:30

Մեզանում հողագործի մտածելակերպ է գործում: Խոսելով ազգային մենտալիտետի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Մեզ մոտ մտածելակերպը կատարողական է, հողագործի մտածելակերպ. վարում է, ցանում, ջրում, բերքը հավաքում, կուտակում է մի տեղ, հաջորդ ցիկլին նորից նույն գործողությունը՞,-ասում է Ադիբեկյան ու պարզաբանում, որ դրանով է պայմանավորված, որ մեր բիզնեսմենները առաջընթաց չեն ունենում իրենց գործում ու տարիներով նույն մակարդակի վրա են մնում:

Ադիբեկյանի դիտարկմամբ՝ մենք նորմալ լիդեր չունենք: Ըստ նրա՝ լիդերերը՝ կառավրիչները, պետք է ունենան ծավալային, համակարգային մտածողություն, այլ ոչ թե կատարողական գծային. «Հայաստանում հայը որ տեսնում է մեկը գրիլ է  դրել վաճառում, բերում կողքին  նորից գրիլի կետ է բացում,  հետո մյուսն է գալիս նույնը անում ու դառնում է գրիլների փողոց, իսկ ամերիկացին էդպես չի վարվում, այլ եթե տեսնում է մեկը էդ փողոցի վրա հյութ է վաճառում, ինքն էլ բերում օղի է դնում, էն մյուսն էլ համբուրգեր, էն մյուսը այլ ապրանք, ու էդպես դառնում է փոքրիկ ունիվերսամ ու մեկը մյուսին չի խանգարում»:

Ադիբեկյանի դիտարկմամբ՝ հայերն ամենակամազուրկ ազգն են. «Հայի համար ուզելը ելակետ է համարվում, որովհետեև, երբ հային հարցնում ես, թե ինչի համար ես ուզում   այսինչ բանն անես, նա ուղղակի ասում է «ուզում եմ»: Ասում է` գիտեմ, որ խմելը վատ է, ծխելը վատ է, կնոջը, երեխաներին ծեծելը վատ է, բայց ցանկանում եմ էդպես անել ու անում եմ»:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ կարծում է, որ ցանկացած անհատ և ընտանիք իր մեջ ձևավորում է պատկերացումների համակարգ, որոնք տեսություններ են և կարող են լինել ճիշտ կամ սխալ, դեստրուկտիվ և կոնստրուկտիվ, ու կարող են մարդուն տանել կործանման կամ նպաստել, որ նա զարգանա. «Ահա այդպիսի պատկերացումների ուժեղ և թույլ կողմեր ունի նաև մեր ազգը, մեր ազգի մենթալիտետը, որոնք և՛ օգնում են, և՛ խանգարում»:

Վահե Մակարյան

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply