Ասադից փախել են նաև խորհրդարանի պատգամավորները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2012 12:16

Սիրիայում ժողովրդական ապստամբության ողջ ընթացքում առաջին անգամ ընդդիմության կողմն է անցել խորհրդարանի պատգամավորը:

Խոսքն Իհլաս Էլ բեդուիի մասին է, որը խորհրդարանում ներկայացնում էր Հալեպը, քաղաք, որն Ասադին հավատարիմ զորքերը զինված կազմավորումների դեմ մարտերի արենայի են  վերածել:

SKY NEWS-ին հուլիսի 26-ին տված հարցազրույցում Էլ Բեդուին հայտնել է, որ կարողացել է «փախչել բռնապետ Ասադի վարչակարգից Թուրքիա, որը խախտում է  մարդու նվազագույն իրավունքները»:

Էլ Բեդուին 6 երեխայի մայր է, եղել է իշխող կուսակցության անդամ: Ներկա դրությամբ Ասադից փախել են մի քանի բարձրաստիճաան զինվորական, այդ թվում` Մունաֆ Թլասը և 3 դիվանագետ` Բելառուսի, Իրաքի ու Կիպրոսի դեսպանները:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply