ԲՀԿ-ական փոխնախարարներն ու փոխմարզպետները հրաժարական են տալիս

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2012 12:18

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացող 6 փոխնախարարները և փոխմարզպետները  հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. « 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը քաղաքական որոշում  կայացրեց չմասնակցել  կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր  պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ  ծրագրերը:  Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների  լուծման գործում»:

Հայտարարության ներքո նշված են ԱԻ փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանի,  ՏԿ փոխնախարար Ռուբեն Սինոյանի,  Գյուղատնտեսության փոխնախարար  Վարդան  Կարապետյանի,  Լոռու փոխմարզպետ  Էդիկ Կարախանյանի,  Արագածոտնի փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանի անունները:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply