Երևանի բնակչի հողամասում կանեփի 30 թուփ են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 12:00
Հուլիսի 26-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները մի հողամասի զննությամբ, կիսակառույց շենքից հարևանությամբ գտնվող ծաղկանոցում, հայտնաբերել են կանեփանման 30 թփեր՝ 3 կգ ընդհանուր կշռով:
Տանտիրուհին հայտարարել է, որ ինքը տեղյակ է այդ թփերից և դրանք թողել է` տնային տնտեսությունում սերմերն օգտագործելու նպատակով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply