Մերսեդեսը դուրս էր եկել ճանապարհից ու թեքվել դեպի ձորակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 11:39

Հուլիսի 27-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 86 QI 888  պ/հ  միկրոավտոբուսը (վարորդ` 1946 թ. ծնված Լյովա Արզումանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորակը:

Վարորդը հրաժարվել է քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս բերելուց և պահանջել է ավտոկռունկ:

Ժամը 07.30-ին ավտոմեքենան կռունկի օգնությամբ դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply