Գերի հանձնված ադրբեջանցի զինվորի հայրը Ադրբեջանի ներքին զորքերի մայոր է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 27, 2012 11:35

Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում հայ դիրքապահներին հունիսի 26-ին առավոտյան ժամը 6:00-ին ինքնակամ գերի հանձնված ադրբեջանական բանակի 20-ամյա զինվոր Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջովի հայրն Ադրբեջանի ներքին զորքերի մայոր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս բացահայտումն արել է APA լրատվական գործակալությունը:

Գործակալությունը պարզել է, որ Բաքվի Խաթայի շրջանից զինծառայության կանչված Ֆարաջովը գերի հանձնվելու նախորդ օրը հեռախոսազրույց է ունեցել մերձավորների հետ, ասել է, որ ոչ մի խնդիր չունի եւ իր մոտ ամեն ինչ լավ է: Մերձավորները պատրաստվում էին կիրակի այցելել նրան: Սակայն հաջորդ օրը զորամասից ընտանիքին հայտնել են, որ տղան լքել է զորամասը: Հետո հայտնի է դարձել, որ նա գերի հանձնվել հայկական կողմին:

Նշվում է, որ Ֆարաջովի հայրը մայորի կոչումով ծառայում է Ադրբեջանի ներքին զորքերում: Նա որոշ ժամանակ առաջ ամուսնալուծվել է: Ֆարաջովն ու նրա միակ քույրն ապրում են մոր հետ: Չնայած դրան` հայրը կապի մեջ է զավակների հետ: Վերջին անգամ նա իր զինվոր որդու հետ հեռախոսով խոսել է դեպքից երկու օր առաջ:

 

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply