Նկատվել են օձեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 11:23

Հուլիսի 26-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան 222 հասցեում գտնվող թիվ 121 մանկապարտեզի մոտակայքում օձ է նկատվել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկով:

Տարածքի ուսումնասիրությամբ օձ չի հայտնաբերվել:

Նույն օրը, ժամը 17.47-ին ահազանգ է  ստացվել, որ Մասիսի 7-րդ փողոցի 77-րդ տանն օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Հովհաննիսյանը:

Օձը վնասազերծվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply