Թուրքիայի քաղաքցու վարած բեռնատարը շրջվել է Երևան-Գյումրի ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 10:41

 

Հուլիսի 27-ին, ժամը 07.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. դեռևս չպարզված հանգամանքներում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում “DMC” մակնիշի 08 K 5662 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել (վարորդ, Թուրքիայի Հանրապետության Ռիզե քաղաքի բնակիչ՝ Ռեչեպ Կարաման ծնվ. 1967 թ.), ինչի հետևանքով տեղի է ունեցել դիզ. վառելիքի արտահոսք` առանց հրդեհի. զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են տարածքի լվացման և մաքրման աշխատանքներ:


Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply