Ավտովթար. կա չորս զոհ և մեկ տուժած

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 10:34

Հուլիսի 26-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ԼՍ 427 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կան տուժածներ:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 14 շենքի բնակիչ՝ 1986 թ. ծնված Կարեն Ղարագյոզյանի և 1988 թ. ծնված Ավետիք Կուրղինյանի դիակները, իսկ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 134ա տան բնակիչ՝ 1996 թ. ծնված Արեն Կուրղինյանը, 1991թ.ծնված Տիգրան Կուրղինյանը և Վանաձոր քաղաքի Սասունցիների 1-ին փակուղու թիվ 16 շենքի բնակիչ՝ 1987թ. ծնված Մայիս Խանադյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ:

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Արեն Կուրղինյանը մահացել է, իսկ Մայիս Խանադյանը մահացել է հիվանդանոցում:

Տիգրան Կուրղինյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

 

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply