Գիտնականները մարմնից հեռացված ճարպի կիրառման եղանակ են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2012 10:08

Ճարպահեռացման արգասիքում առկա ցողունային բջիջները կարելի է կիրառել փոքր տրամաչափի արյունատար անոթներ ստանալու նպատակով, ասում են Օկլահոմայի գիտնականները: Նման անոթների կարիք ունի տարեկան միլիոնավոր սիրտանոթային հիվանդ:  Ներկայումս պատվաստվող անոթները ունեն  խցանվելու ռիսկեր  կամ էլ նորմալ գործունեության այլ շեղումներ: «Մեր աճեցրած անոթները լավ բնութագրեր ունեն ու հույս ունենք, որ կաշխատեն: Դրանք կարող են անգամ  կանխարգելել թրոմբոցիտների կուտակումը, ինչը հանգեցնում է զարկերակների լուսանցքերի նեղացման»,- ասում է ուսումնասիրության ղեկավար դոկտոր Մատիաս Նոլերտը:

Իրենց հետազոտական աշխատանքի ժամանակ նրանք կարողացել են  ցողունային ճարպաբջիջները վերածել հարթ մկանունքի, ապա դրանք տարանջատել են կոլագենային շատ նուրբ թաղանթով: Երբ բջիջները բազմացել են, գիտնականները դրանց հիմքը խողովակի մեջ են մտցրել: 3-4 շաբաթից այդ կառույցը վերածվել է պիտանի անոթի, որն ավելի լավ է օրգանիզմին հարմարվում, քան արհեստականը:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply