Մերձմոսկվայում աղջիկների սպանության մեջ կասկածյալը հայ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2012 9:23

Հուլիսի 13-ին 20-ամյա Մարգարիտա Յուրկուսի և Օլգա Կրյաժևայի սպանության ու բռնաբարության մեջ կասկածյալ Մոլդովայի բնակիչ Վադիմ Գրիգորյանը ձերբակալված է: Նա արդեն խոստովանել է, պատմել, որ նրանք իրենց կամքով են նստել ավտոմեքենա, ապա անտառ են գնացել, որտեղ էլ կատարվել է  բռնաբարությունն,  ու աղջիկները  խեղդամահ են արվել: Քննիչներն արդեն գենետիկ փորձագիտական վերլուծություն են կատարել ու Գրիգորյանի  մեղքը հաստատել:

Աղջիկներն այդ երեկո ամառանոցից ցանկացել են քաղաք հասնել, սակայն վերջին գնացքին չեն հասցրել ու իրենց ընկերուհուն հայտնել են, որ պատրաստվում են պատահական  տրանսպորտով քաղաք գնալ:

Գիշերն արդեն նրանք զանգերին չեն պատասխանել: Ականատեսներն ասել են, որ տեսել են, թե ինչպես են նրանք  ավտոմեքենա նստում: Հայտնել են միայն, որ դա  արծաթագույն սեդան էր:

Հենց այդ տվյալների հիման վրա էլ կարողացել են հանցագործին հայտնաբերել:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply