Արմեն Ադամյանը կմարզի «Միկա» ֆուտբոլային ակումբը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 11, 2009 15:32
Երևանի «Միկա» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Ադամյանը: Նա նախկինում գլխավորել է այս ակումբը: Ադամյանը վերջին տարիներին մարզում էր ռուսական «Վոլգա» ակումբը: Հիշեցնենք, որ այս տարի «Միկան» մարզում էր Սամվել Դարբինյանը, և նրա ղեկավարությամբ թիմը դարձել էր Հայաստանի փոխչեմպիոն:
«Միկայի» ֆուտբոլիստները նոր մարզչի գլխավորությամբ 2010-ի մրցաշրջանին կսկսեն նախապատրաստվել դեկտեմբերի 14-ից: Առայժմ նրանք հանգստանում են:






Facebook
Tweet This
Email This Post
