Հրաշք չկատարվեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 26, 2012 21:23
Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը» դուրս մնացին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարից։
Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում գյումրեցիները 0:1 հաշվով զիջեցին Իսրայելի «Բնեյ Յեհուդային»։ Գյումրիում կայացած մրցամարտում հաղթական գնդակը մեր թիմի դարպասը 31-րդ րոպեին խփեց Մենաշ Շալևը։
Առաջին խաղում «Բնեյ Յեհուդան» առավելության էր հասել 2։0 հաշվով։
Առաջին խաղում Կապանի «Գանձասարը» հյուրընկալվելիս նույն հաշվով պարտվել էր Շվեյցարիայի «Սերվետ» ակումբին: Մրցակիցների երևանյան խաղում հրաշք չկատարվեց: «Գանձասարը» կրկին պարտվեց, այս անգամ` 1:3 հաշվով:
46-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ Անտոնիո Մարկոս դե Ազևը, իսկ 65-րդ և 68-րդ րոպեներին` նրա թիմակից Տիբերտ Պոնտը։ Հանդիպման վերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ «Գանձասարի» խաղացող Հայրապետ Ավագյանը։
Հավելենք, որ մեր երկու թիմերի բախտը բերեց, որ ավելի շատ գնդակներ բաց չթողեցին իրենց դարպասները:






Facebook
Tweet This
Email This Post
