Գեյշայի սեքսուալ գաղտնիքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2012 19:07

Գեյշայի կողքին տղամարդն իրեն թեթև ու վստահ է զգում, չի նյարդայնանում կամ էլ ապրումներ ունենում: Նման կնոջ կողքին տղամարդն ամենալավն է, ամենագեղեցիկն ու ամենակրքոտը:

Խարիզմատիզմ,  ալեկոծող քայլվածք, թեթև ժպիտ. այսպես է տղամարդուն ներկայանում գեյշան: Նրա հանգստությունը խաղաղեցնում է, ժպիտը` ստիպում ժպտալ  ի պատասխան, իսկ հիացական հայացքները լրիվ զինաթափում են:

Ճապոնացի աղջիկներին փոքրուց սովորեցնում են, որ տղամարդկանց հետ  պետք է անպայման ժպիտով շփվել: Նա երբեք սկանդալ չի ստեղծի,երբեք  իր «ես»-ն առաջ չի տանի: Նա ներողամիտ է տղամարդու թուլությունների հանդեպ,  մխիթարում է  նրանց ինքնասիրությունը քնքշությամբ ու հնազանդությամբ: Ահա, սա է այն զենքը, որին տիրապետում է յուրաքանչյուր կին. ոչ թե կոպտություն, այլ քնքշություն ու թուլություն: Գործեք անխոս: Անկողնում նա սիրո թագուհի է, որը միշտ ցանկություն ունի, իսկ երբեմն էլ ցանկություն է արտահայտում առանց ցանկության:

Նա ննջարանի նկատմամբ միմիայն դրական վերաբերմունք ունի:

Նույն ալիքի վրա

Գեյշաները մի հնարք ունեն, որն օգնում է նրանց հսկելու տղամարդուն: Նա նմանակում է տղամարդու դիմաշարժը, շարժուձևն ու խոսքը: Երբ տղամարդը  վերցնում է գավաթը, գեյշան վերցնում է իրենը, տղամարդը քորում է ականջի ետևը, կինը թեթևակի դիպչում է իր ականջին: Նման գործողություններից տղամարդիկ հոգու հարազատություն են զգում: Սակայն, գեյշան դա անում է ոչ բացահայտ` ի միջի այլոց:

Դպրոցական պարապմունքների սկզբից  մայկոն (գեյշա աշակերտուհին) մի առարկա է սովորում` ինտիմ մկանների տիրապետման արվեստ: Դա օգնում է հսկել և ուժգնացնել  ինչպես սեփական, այնպես էլ զուգընկերոջ  բավականության զգացումը: Այս հմտությունը կոչվում է վումբիլդինգ, ինչը նշանակում է` հեշտոցի մկանների մարզում, ինչն ուժգնացնում է օրգազմի զգացումը.արևելքի կանայք գիտեն, թե ինչ են անում:

Դիտվել է 2478 անգամ:
Print Friendly

Leave a Reply