33-ամյա հայաստանցին Ստամբուլում սպանել է ընկերուհուն բռնաբարել փորձած թուրքին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 26, 2012 17:07

Ստամբուլի Քումքափը թաղամասում հայազգի Գրիգոր Իշխանյանը, ընկերուհու` Սեդա Բեգինյանի. հանդեպ սեռական բռնության փորձ կատարելու պատճառով դանակահարել է իր վարձակալած տան տիրոջը` Ջեմալ Թեզելին. տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը:

Սպանությունից հետո Գրիգորն ու ընկերուհին փորձել են փախչել, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա տղամարդուն ու նրա 20-ամյա ընկերուհուն:

Ըստ նախնական տեղեկությունների` տղան 49-ամյա տանտիրոջը կանչել է զրույցի, նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ հայաստանցի երիտասարդը դանակահարել է Ջեմալին:
Հարևանները` աղմուկ լսելով ոստիկանություն են կանչել:

Առաջին ցուցմունքում Գրիգորը նշել է, որ Թեզելը փորձել է բռնաբարել ընկերուհուն:
Թերթ.am

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply