Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2012 17:18

Հանրապետության տարածքում հուլիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 28-ին հյուսիսային շրջաններում, 29-31-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-6 աստիճանով:

Հուլիսի 27-28-ը Երևանում  սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply