Այսօր ինտերնետի համաշխարհային օրն է. Հայաստանում արդեն 24 տարի ինտերտետ են օգտագործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2012 16:48

Այսօր ինտերնետի համաշխարհային օրն է: Ինտերնետը՝ որպես ցանցային հաղորդակցության միջոց, առաջին անգամ կիրառվել է 1972 թվականին, երբ առաջին անգամ էլեկտրոնային փոստով մեկ համակարգչից մյուս համակարգչին նամակ է՝ ուղարկվել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

«Հայաստաանում ինտերնետ առաջին անգամ սկսվել տարածվել 1988 թվականից, երբ Մոսկավայի ավտոմատացված համակարգերի ինստիտուտը բացեց այստեղ մասնաճյուղ, որը գտնվում էր ներկայիս Արմենթելի շենքի չորրորդ հարկում և ուներ մեկ հեռահաղորդակցության գիծ, որը միացնում էր այդ կենտրոնը Մոսկվայում գտնվող մի ուրիշ կենտրոնի, որն էլ իր հերթին միացված էր այլ ցանցերի աշխարհում»,-ասաց Սաղյանն ու նշեց, որ այդ ժամանակ ինտերնետ չէր համարվում դա, այլ այլ արձանագրություններով աշխատող ցանցեր էին, որոնք հիմա չկան:

Բանախոսն ասաց, որ Հայաստանում մոդեմային սարքել սկսել են տեղադրել 1992 թվականից: Դրանք այն ժամանակ արժեին 900 դոլար: Այդ սարքերի շնորհիվ հեռախոսներից կարելի էր ինտերնետին միանալ, սակայն շատ թանկ էր և դրանից օգտվում էին քիչ թվով կազմակերպություններ:

Հայաստանում am տիրույթն սկսել է գործել 1994 թվականից: Այս տիրույթում այսօր գրանցված է վերջին տվյալներով 20150 կայքեր, որոնցից միայն կեսն է լիարժեք գործում:

Սաղյանի հաղորդած տեղեկության համաձայն՝ Հայաստանում 3-4 ընկերություններ են, որ ունեն բաշխիչ ցանցեր և մատակարարում են ինտերնետ: Դրանցից ամենախոշորը Արմենթել ընկերությունն է, որն ունի ավելի քան կես միլիոն բաժանորդ:

Մեր երկրում ինտերնետը մատակարարվում է երեք տարբեր եղանակներով՝ օպտիկամանրաթելային, պղնձալարային և նոր սերնդի 3G կամ 4G տարբերակով: Վերջինի առաջատարը Հայաստանում Viva Cell ընկերությունն է:

Օպտիկամանրաթելային մալուխի միջոցով ստացվող ինտերնետը կարող է ապահովել մինչև 100 մբիթ արագություն: Այս տեսակի ինտերնետ մեր հանրապետւոթյունում մատուցում է U Com ընկերությունը:

Հայաստանում մեկ բաժանորդին միջին հաշվով բաժին է ընկնում 3 մբիթ արագությամբ ինտերնետ:

Սաղյանը նշեց, որ ոլորտը տարեց տարի զարգանում է, և 2011 թվականի տվյալներով Հայաստանը աշխարհում ճանաչվել է առաջատար ինտերնետին միացողների թվով:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1894 անգամ:
Print Friendly

Leave a Reply