Թուրքիայում պատանի հայ շախմատիստներից սպասելիքները մեծ են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 11, 2009 16:46
Վաղը Թուրքիայի Քեմեր քաղաքում կմեկնարկի 8-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանից Թուրքիա է մեկնել 24 շախմատիստ: Նրանք կմասնակցեն տարբեր տարիքային խմբերի առաջնություններին:
Մեր երկրի պատանիներին կօգնեն մարզիչներ Վլադիմիր Հայրապետյանը,Արսեն Եղիազարյանը, Արթուր Չիբուխչյանը: «Թուրքիայում մեր պատանի շախմատիստներից սպասելիքնեորը մեծ են»,- «Անկախին» ասաց շախմատի Հայաստանի տան տնօրեն Հրաչյա Թավադյանը:






Facebook
Tweet This
Email This Post
