Ուկրաինան անվանվել է Ռուսաստանի մարզ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 26, 2012 14:52

Ուկրաինայի պատվիրակության շտաբը պաշտոնապես դիմել է «Լոնդոն 2012»-ի խաղերի կազմակերպիչներին, որպեսզի ուղղեն մրցումների կայքում տեղադրված սխալները: Բանն այն է, որ Ուկրաինան նշվել է որպես Ռուսաստանի տարածաշրջան:

Ռուսաստանի տարբեր մարզաձևերի հավաքականներում իրականում երեք տասնյակից ավելի մարզիկներ կան, որոնք ծնվել են մերձավոր արտասահմանի անկախ երկրներում և նրանցից տասից ավելին Ուկրիանայից են:

Մասնավորապես, Ռուսաստանի թիավարության հավաքականում ընդգրկված Ալեքսեյ Կորովաշկովը ներկայացված է որպես «Ուկրաինայի մարզի (Ռուսաստան)» ներկայացուցիչ: Այդ չեղաշ մարզից են նաև Ռուսաստսնի հավաքկանի երկու մարզուհի, մի քանիսն էլ` «Լվովի մարզի (Ռուսաստան)», «Լուցկի մարզի (Ռուսաստան)» ներկայացուցիչներ են:

Կազմաերպիչներները կատարվածի համար մեղավոր են համարում  ազգային օլիմպիական կոմիտեներին, որոնք սխալ տվյալներ են ներկայացրել:

Փաստն այն է, որ օլիմպիական խաղերը դեռ չսկսված միջազգային աղմկահարույց իրադարձություններ են ծագել: Ոչ միայն ուկրիայցիներն են դժգոհ, այլև Վրաստանի, ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները: Ի դեպ վերջինիս ֆուտբոլիստուհիները հանդիպումից առաջ ցուցադրաբար լքել էին խաղադաշտը, երբ նրանց անունների կողքին ցուցադրվել էր Հարավային Կորեայի դրոշը:

Ի դեպ, Ռուսատանի դրոշի ներքո հանդես եկող բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանն էլ ծնվել է «Բաքվում (Ռուսաստան)» և այլն:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply