Ամառային հիվանդությունների թոփ 9

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 29, 2012 7:27

Եթե կարծում եք, թե ամառն ամենաանվտանգ եղանակն է  առողջության տեսանկյունից, ապա սխալվում եք:

Բարձր ջերմաստիճանն ակտիվացնում է մանրէների ախտածին գործունեությունը: Շոգը վատ է անդրադառնում անոթների, սրտի վրա, ակտիվանում են տիզերն ու մալարիա տարածող մոծակները: Եվ սա դեռ ամենը չէ:

Ջերմային հարված ու գերտաքացում

Այս երևույթը նոր չէ, սակայն ամեն տարի ԶԼՄ-ները գրում են շոգից մահացության դեպքերի մասին: Ստացվում է, որ առաջվա պես մարդիկ  լուրջ չեն վերաբերվում բնության շեղումներին, ինչը հանգեցնում է նաև մահացության: Ուստի փորձեք օրգանիզմը պահպանել գերտաքացումից:

Սիրտ-անոթային հիվանդություններ

Շոգը հատկապես վտանգավոր է սիրտ-անոթային համակարգի համար: Նման խնդիր ունեցող մարդիկ ռիսկային խմբում են: Անոթներն ասես «խելագարվում են»` կա՛մ լայնանում,  կա՛մ էլ նեղանում են, ինչը սրտի և ուղեղի որոշ հատվածների արյունազրկման, արյան մատակարարման խանգարման կարող է հանգեցնել: Իսկ դա արդեն վտանգավոր է կյանքի համար, ավելի վտանգավոր, քան թոքամզի բորբոքումը:

Պնևմոնիա

Թոքերի բորբոքման հետևանքով մահացությունն ամռանը նույնպես  հազվադեպ չէ: Բանն այն է, որ կիզիչ արևի տակ թոքերն ակտիվորեն գոլորշիացնում են օդը. փաստորեն աշխատում են  հնարավորությունների գերլարմամբ: Թոքերի միջոցով գոլորշիանում են օդն ու քայքայման արգասիքները: Հենց այդ գերլարմանն էլ «չեն դիմանում» ու շարքից դուրս են գալիս:

Սրտամկանի ինֆարկտ

Հաճախ այն պատահում է ինչ-որ բանով զբաղվելիս, ասենք` ծաղիկները մշակելիս: Բարձր ճնշում ունեցողները պետք է հիշեն, որ նրանց դա կտրականապես արգելվում է: Ամառանոցի հոգսերը ձեզ համար չեն: Գտեք մեկ այլ զբաղմունք:

Բրոնխիտ և կրծքահեղձուկ

Այս հիվանդությունն ամռանը նույն պատճառով է զարգանում, այսինքն` օրգանիզմի գերլարումը հանգեցնում է  ախտածին մանրէի ակտիվացման, բրոնխների հիվանդության:

Անգինա

Անգինան ընդունված է ցուրտ եղանակի հիվանդություն համարել, սակայն փաստերն ասում են, որ ամռանը նույնպես այն հաճախադեպ հիվանդություն է, պատճառն էլ` շատ հասարակ. արևից շոգում ես, քրտնում, հետո զովացուցիչ  խմում կամ սառը ջուր, և խնդրեմ, պատրաստ է: Իսկ շոգին հիվանդանալն իսկական տառապանք , էլ չասած, որ ամռանը կարծես հիվանդությունները երկարաձգվում են: Վերջապես, եթե ինքներս մեզ չխնայենք, ապա էլ ո՞վ է դա անելու:

Թարախային հիվանդություններ

Ամառը նաև պզուկների շրջան է: Մաշկի ծակոտիները, թարախային ու ճարպագեղձերն իրենց ողջ հզորությամբ են աշխատում: Դրանց միջոցով է  օրգանիզմից դուրս է գալիս  հեղուկը, հետն էլ` ամոնիակն ու քայքայման արգասիքները, ինչը, ի դեպ, մանրէների համար սնունդ է հանդիսանում, պարարտ հող: Ահա ուրեմն այդ մանրէրները սնվում ու բազմանում են քրտնած մաշկի վրա:

Աղիքային խանգարումներ

Այս հիվանդությունների մասին խոսելիս կրկին ու կրկին պետք է հիշել, որ անկախ այն բանից, թե որտեղ ենք գտնվում, ուտելուց առաջ հարկավոր է լվացվել: Թվում է, թե բոլորը գիտեն դրա մասին, այնուամենայնիվ, ողջ ամռան ընթացքում աղիքային խանգարում  գեթ մեկ անգամ լինում է յուրաքանչյուրիս կյանքում:

Երիկամների հիվանդություն

Այո, որովհետև մենք գրեթե անընդմեջ խմում ենք, փորձում ինչ-որ կերպ զովանալ: Իսկ այդ լիտրերը  ծանրանում են  երիկամների վրա, քանի որ պարզապես չեն հասցնում այդ քանակը դուրս բերել: Օրգանիզմում ավելանում է շրջանառվող արյան քանակը, մեծանում  օրգանիզմի ջրով հագեցվածությունը: Իսկ դա ևս նշանակում է, որ հնարավոր է` սրվեն քրոնիկ հիվանդությունները: Սա շատ վտանգավոր է արյան բարձր ճնում   ու սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների համար:

Ի դեպ, ամեն տեսակի սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները ևս ամառային խնդիրներից են` բոլոր հետևանքներով:

Դիտվել է 2203 անգամ:
Print Friendly

Leave a Reply