Ետ են մնում կեսական միավորով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 26, 2012 13:59

Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Դաս Արգադիփին: Հրանտ Մելքումյանը սևերով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Ժան Լե Ռուայի հետ:

Մովսիսյանը և Մելքումյանը վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք կեսական միավորով են ետ մնում առաջատարներից` Վենյանից (Չինաստան), Շարիչից (Խորվաթիա), Ավրուխից (Իսրայել):

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply