Սիրիահայերը ՀՀ քաղաքացու անձնագիր կստանան Սիրիայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2012 13:52

Փոփոխություն և լրացումներ կատարելով իր 2007 թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1268-Ն և 2008 թ. ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշումներում` կառավարությունը հնարավորություն է տվել ազգությամբ հայ այն պետությունների քաղաքացիներին, ովքեր Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում և միայն հրավերի հիման վրա, ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանային անցման կետերում։
Կառավարությունը հաստատել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, դրանք են` Լիբանանի Հանրապետություն, Սիրիայի Արաբական Հանրապետություն, որոշել, որ առանձին դեպքերում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիրը կարող է տրվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում` ՀՀ կառավարության որոշմամբ։

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply