Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի օլիմպիականներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 26, 2012 13:29

Սիրելի մարզիկներ և մարզիչներ,

Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային Օլիմպիական խաղերին:

Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսևորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը:

Անշուշտ գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետեւելու են Հայաստանի եւ սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք Օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների և մրցանակակիրների շարքը և ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում: Անձամբ եմ հետևելու «Լոնդոն-2012»-ի խաղերի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը:

Զինվենք համբերությամբ` հաղթանակների ակնկալիքով: Ձեզ բարի ճանապարհ և հաղթական վերադարձ:

                                                                                                                                               ՀԱՕԿ-ի լրատվական ծառայություն

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply