Կառավարությունը զորակոչից տարկետում է տվել 5 երիտասարդի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 26, 2012 13:35
Այսօր տեղի ունեցած նիստում, ղեկավարվելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով, կառավարությունը տարբեր ժամկետներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանողներ Նարեկ Միսակյանին, Ռադիկ Վերդյանին, Կոլումբիայի համալսարանական քոլեջի ուսանող Վահե Գալստյանին, Փենսիլվանիայի համալսարանի ուսանող Արմեն Վարդանյանին, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող Հայկ Սարիբեկյանին։
Դիտվել է 1370 անգամ:





Facebook
Tweet This