«Հատիս»-ն ուղևորվեց Հունաստան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 11, 2009 16:49

Այսօր Հունաստան ուղևորվեց բասկետբոլիստուհիների «Հատիս» թիմը, որը վաղը բասկետբոլի Եվրագավաթի շրջանակում առաջին խաղը կանցկացնի այդ երկրի «Ատինաիկոսի» հետ:

Հայկական թիմի մարզիչը Գիա Ղազանչյանն է: «Հատիսի» կազմում են` Բոյանա Վուլիչը (Սերբիա), Իվա Սերդարը (Խորվաթիա), Նաթիա Աբուլաձեն, Նաթիա Պուտկարիձեն ( երկուսն էլ`Վրաստան), Աննա Պակոևան, Գանա Զարիցկան (երկուսն էլ` Ուկրաինա), Ջուլիան Վիանին (ԱՄՆ), Մաոջրիտա Ռեյը (Ճամայկա), Աննա Բաղդոյանը, Սաթենիկ Մարտիրոսյանը, Անի Պետրոսյանը, Տաթևիկ Ալեքսանյանը, Հասմիկ Միքայելյանը (բոլորն էլ` Հայաստան):

Թե ինչի է թիմն ունակ` կպարզվի վաղը:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply