Այսօր Երևանում թունավորման 3 դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2012 12:55

Հուլիսի 26-ին, ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շարուրի 14/2 հասցեի բնակիչ՝ 2010 թ. ծնված Տ. Կիրակոսյանը թունավորումով տեղափոխվել է Մուրացանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:

Ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սարի թաղի առաջին փողոցի առաջին շարքի 10-րդ բնակարանի բնակիչ՝ 1934 թ. ծնված Ռ. Առաքելյանը թունավորվել է: Վերջինս, ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:

Ժամը 10.58-ին տեղեկություն է ստացվել, որ Գալշոյան փողոցի թիվ 10 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ՝ 1963 թ. ծնված Ա. Հակոբյանը տեղափոխվել է “սբ. Գ. Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply