Բրյանսկում ծնվել է խոճկոր – մուտանտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2012 13:54

ՌԴ Բրյանսկի  մարզում երկգլխանի խոճկոր է ծնվել: Նա ունի երկու մռութ, չորս աչք և չորս ականջ: Ընդ որում,  նրա քույրերն ու եղբայրները, որ նույն ֆերմայում են ծնվել,  լույս աշխարհ են եկել առանց շեղումների: Ցավոք գիտնականներին  չի հաջողվել երկար ուսումնասիրել կենդանի երկգլխանի մուտանտին, քանի որ  ծնվելուց մի քանի օր անց այն սատկել է:

Գենետիկայի մասնագետները երկգլխանի խոզուկի ծնունդը չեն կապում Բրյանսկի մարզում ռադիոակտիվության վիճակի հետ, որը,  ինչպես հայտնի է,  1986թ Չերնոբիլյան  աղետի ժամանակ  ենթարկվեց լուրջ ճառագայթման: «Այդպիսի խոճկորներ ծնվում են նաև այլ երկրներում և դա հազվադեպ չէ,-հաղորդել է Մարզային անասնաբուժական վարչությունը: Մուտացիայի ենթարկված գեները կենսունակ չեն և  ժառանգություն չեն թողնում»:

Գիտնականները, սակայն,  չեն կարողանում  ամբողջությամբ բացատրել մուտացիայի պատճառը, այն տեղի է ունենում հղիության վերջին շրջանում: Տվյալ դեպքում խոսքը սիամական երվորյակների սինդրոմի մասին է: Պարզապես խոճկորներից մեկը չի զարգացել և ստացվել է ոչ կենսունակ խոճկոր-մուտանտ, հաղորդում է  «Интерфакс»-ը:

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply