Երկիշխանություն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 26, 2012 12:59

Ջերմուկում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարում կայացան 8-րդ տուրի հանդիպումները: Լիլիթ Մկրտչյանը զիջեց Ժաո Սյուեին, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Եկատերինա Կովալևսկայայի հետ։

Մրցաշարում երկիշխանություն է: Առջևում են չինացիներ Յու Վենյուն և Հոու Հիֆանը` 4-ական միավոր: Մեր երկրի ներկայացուցիչները միջին դիրքերում են: Դանիելյանն ունի 4, Մկրտչյանը` 3,5 միավոր:

Ահա թե ինչպես ավարտվեցին տուրի մյուս պարտիաները.

Յու Վենյուն – Բաթույագ Մոնգոլտուլ՝ 0,5։0,5
Համփի Կոներու – Կատերինա Լահնո՝ 0։1
Նինո Խուրցիձե – Նադեժդա Կոսինցևա՝ 0,5։0,5
Հոու Հիֆան – Ռուան Լուֆեյ՝ 1։0

Աղյուսակ

1. Յու Վենյուն ՝ 5,5
2. Հոու Հիֆան ՝ 5,5
3. Կատերինա Լահնո՝ 4,5
4. Ժաո Սյուե՝ 4,5
5. Ռուան Լուֆեյ՝ 4,5
6. Նադեժդա Կոսինցևա ՝ 4
7. Էլինա Դանիելյան ՝ 4
8. Համփի Կոներու ՝ 4
9. Լիլիթ Մկրտչյան ` 3,5
10. Եկատերինա Կովալևսկայա ՝ 3
11. Բաթույագ Մոնգոլտուլ՝  3
12. Նինո Խուրցիձե ՝ 2

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply