Մարալիկի բնակչի տանը զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2012 11:59

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 25-ին, ժամը 17.45-ին, 1970 թ. ծնված  Համբարձում Մ.-ն հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի պահունակ, հեռակառավարման սարք, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 65 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Հուլիսի 25-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները, ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով, այցելել են Մարալիկ քաղաքի բնակիչներից մեկի տուն, որտեղ  ոստիկանության ծառայողների պահանջով բնակարանատեր, 1967 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ն ներկայացրել է տանը պահվող «Ֆ-1» տիպի 2 նռնակ` 1 պայթուցիչով և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 75  փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply