Վանաձորում նորից սնկից թունավորման դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2012 11:30

Հուլիսի 25-ին, ժամը 09.45-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի թիվ 7 շենքի 27-րդ բնակարանի բնակչուհի` 1972 թ. ծնված Ա. Քոսակյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Նույն օրը, ժամը 18.55-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման նախանշաններով (նախնական տվյալներով` սնկից) Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել քաղաքի Ներսիսյան 14 շենքի 28-րդ բնակարանի բնակչուհի` 1953 թ. ծնված Մարիետա Ղալթաղչյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծանր է:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply