Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2012 10:58

Հուլիսի 25-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ գազալցակայանի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.04-ին, մարվել` 14.07-ին:

Այրվել է Վ. Ներսիսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 28 ՕՕ 791 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply