Կիմ Չեն Ինի կինը նախկինում երգչուհի է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2012 10:52

Հյուսիսկորեական մամուլի հաղորդմամբ, երկրի առաջնորդը սիրահարվել է Ռի Սոլ Յուին  2010-ին վերջինիս ելույթի ժամանակ:

Ինչպես հայտնում  են լրատվամիջոցները, Ռի Սոլ Յույի կարգավիճակը պաշտոնապես հաստատվել է երեկ: Երկրի առաջնորդը Յույին 2010-ի համերգից հետո է նկատել: Այլ տեղեկության համաձայն, հարսանիքից հետո, որի ամսաթիվը չի հրապարակվում, երիտասարդ կինն առաջին տիկնոջ պարտականությունների ուսուցման դասընթացների է հաճախել Կիմ Իր Սենի անվան համալսարանում: Հայտնի է նաև,  որ նա  ծնունդով Համգե-Պուկտո նահանգից է, հայրը պրոֆեսոր է, իսկ մայրը` բժիշկ:

ԿԺԴՀ-ի առաջնորդի ամուսնության մասին լուրը երկրի պետական հեռուսատաեսությամբ է հայտարարվել երեկ, հուլիսի 25-ին` դրանով իսկ հաստատելով այն շշուկները, որոնք ծայր էին առել վերջերս տարբեր միջոցառումներին  առաջնորդի հետ այդ կնոջ ներկայության առիթով:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply