Բեռնատարի թափքից քարերը թափվել էին ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2012 10:47

Հուլիսի 26-ին, ժամը 00.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի 27 ԼՏ 907 պ/հ (վարորդ` 1983 թ. Ծնված Գ. Քոչարյան) բեռնատարի անվադողերի վնասվածքի հետևանքով թափքից քարեր են թափվել ճանապարհի երթևեկելի մաս` խոչընդոտելով երթևեկությանը:

Հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթևեկելի մասը մաքրվել է քարերից։

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply