Նունե Եսայան. լրագրող աղջիկները նախանձում են իմ հաջողություններին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 11, 2009 14:09

nune-yesayanՏպագիր մամուլի ընդդիմադիր հատվածը շոուբիզնեսի արտիստներից ամենաշատ հարձակման թիրախ է դարձնում Նունե Եսայանին միայն այն բանի համար, որ նա չի աջակցում իրենց շահերին: Երգչուհու քաղաքական կողմնորոշումը դարձել է առիթ, որ նրան մամուլով տեռորի ենթարկեն` ամենավերջին վիրավորանքներով: Ամենամեղմ վիրավորանքն այն է, թե Նունե Եսայանի երգերում թուրքական մեղեդիներ կան, իսկ հետո հասնում նրա ընտանեկան վիճակին ու բամբասանքներ տարածում նրա ընտանիքի, ամուսնու` Ավո Խալաթյանի մասին:

Ամենասուր վիրավորական մեջբերումները «Անկախը» չի ներկայացնում, որ եւս մեկ անգամ դրանք չտիրաժավորվեն:

Նունե Եսայանը բազմիցս հերքել է իր մասին տարածված սուտ լուրերը, սակայն դրանք այն արձագանքը չեն ստանում, ինչ այդ ստերը:

Նրա միակ «մեղքն» այն է, որ նախագահական ընտրություններին պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Այս արշավին նույնիսկ մասնակցում է ընդդիմությանն աջակցող սփյուռքահայ մամուլը: Այսպես, սովետական տարիներին պրոկոմունիստ, իսկ հետագայում` տերպետրոսյանական, իրանահայ «Արաքս» պարբերականը` «Աստղերը իշխանության ուսադիրներին» նյութում մեղադրում է Եսայանին. «Եսայանն ու իր գործընկերները գիշերն, ասենք, ինչ որ իշխանավորի ակումբում են երգում, կամ ռեստորանում, իսկ ցերեկն էլ նույն այդ իշխանավորի նախընտրական համերգին»:Երգչուհին համաձայնեց «Անկախին» իր տեսակետները փոխանցել այդ արշավի վերաբերյալ:

«Մեր ժողովուրդը չարացել է: Մամուլում իմ մասին վատ են գրում, հատկապես, երիտասարդ աղջիկ լրագրողները: Ես կարծում եմ, դա նախանձի դրսեւորում է, ես այսօր ունեմ լավ ընտանիք, սիրող ամուսին, հանդիսատեսների մեծ բանակ, դա, կարծում եմ, աղջիկների մոտ նախանձ է ծնում, ես արդեն ասել եմ, որ եթե որեւէ լրագրող համարձակվի իմ ընտանքի մասին վատ եւ սուտ գրել, ես նրան ուղղակի կպատժեմ», –ասում է Նունե Եսայանը:

Նունե Եսայանն ասում է, որ մինչեւ հիմա արհամարհել է իրեն վարկաբեկող լրագրողներին եւ լրատվամիջոցներին, սակայն այլեւս լռել չի կարող եւ, եթե շարունակեն նրանք իրենց արշավը, դատարան կդիմի զրպարտելու ու վիրավորելու համար:

Երգչուհուն ուղղված մի շարք մեղադրանքների, հատկապես, նրա քաղաքական նախընտրությունների վերաբերյալ, նա պատասխանում է.

«Ես որեւէ ընտրության չեմ մասնակցել մինչեւ հիմա, քաղաքական բնույթի համերգների եւ ակցիաների մասնակցել եմ միայն վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, հայտնել կարծիք, քանի որ անձամբ շփվել եմ Սերժ Սարգսյանի հետ, ճանաչել եմ նրան որպես մարդ եւ գիտեմ նրա գործը, եւ ինձ ոչ մեկը ոչ պարտադրել է, ոչ ստիպել, ոչ էլ կաշառել իմ արարքների համար», –պարզաբանում է երգչուհին:

Նունե Եսայանն ասում է, որ իր համար քաղաքականությունից բարձր է ընկերությունը, եւ, եթե իր ընկերը դաշնակ լիներ կամ «ժառանգությունից», ապա կանգնած կլիներ նրա կողքին:

Իսկ ի՞նչ կարծիքի է Նունե Եսայանը հայթուրքական արձանագրությունների վերաբերյալ: -«Քիչ բան գիտեմ, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, հեռուստացույց չեմ դիտում, այն ինձ խանգարում է, իսկ արձանագրությունների մասին իմ կարծիքը կարող է լինել չհիմնավորված, ես ասել եմ, որ սահմանի բացմանը կողմ եմ, բայց արձանագրությունները ենթադրում են իմացություն, ուսումնասիրություն, որը պետք է անեն մասնագետները»:

«Առավոտ» թերթը «Երկու ընկեր, չհաշված կյանքը» (երգչուհին ներկայացման պրոդյուսերն է, հերոսներից մեկի դերակատարն էլ Ավո Խալաթյանն է) ներկայացման հետ կապված` գրում է, որ այն էժանագին է. «Աստված չանի, որ մյուսների նման, այս անորակ ներկայացումն էլ հանկարծ ցուցադրվի TV-ներով, առանց այն էլ կուշտ ենք էժան հումոր ու ժարգոն պարտադրող «32 ատամներից», «Օտար խաղերից» ու հեռուստատեսային նմանօրինակ «մարզանքներից»:

Անդրադառնալով այս քննադատությանը եւ Նունե Եսայանն ասում է, որ հավանաբար լրագրողը, ով քննադատել է ներկայացումը, այն մինչեւ վերջ չի դիտել:NUne

«Մենք երկար ենք աշխատել ներկայացման վրա, ներկայացրել ենք երկու մեծահարուստ «լակոտերի» անիմաստ եւ դատարկ կյանքը, նրանց լկտիությունը, բայց այնպես ենք արել, որ հանգուցալուծումը ճիշտ լինի, հերոսները խելքի գան, ճիշտ ապրեն, եւ հանդիսատեսը միայն լավ եւ ուսանելի դասեր քաղի, իսկ «Առավոտի» լրագրողը գալիս, առաջին մասը նայում է եւ գրում նյութ, որն ուղղակի սխալ է»:

Այժմ երգչուհին պատրաստվում է մենահամերգի, որը կրում է «Նունե Եսայանը` քսան տարի բեմում» խորագիրը, այն հավանաբար կլինի այս տարեվերջին կամ տարեսկզբին:

Մանկության տարիներին Նունե Եսայանը շատ երազանքներ չի ունեցել. «Երբեք չեմ երազել մեծմեծ բաների մասին, թեպետ Պուգաչովան իմ կուռքն է եղել եւ միշտ փորձել եմ նրան նմանվել, երազանքների փոխարեն աշխատել եմ»:

Երգչուհին իր այսօրվա կատարումներն ու երգերը բնորոշում է ավելի հասուն, քան երիտասարդ տարիներինը, սա առավելապես վերաբերում է ՍայաթՆովայի երգերին. «Պետք է սիրես, կորցնես, տառապես, որ կարողանաս զգացողությունը ճիշտ փոխանցես հանդիսատեսիդ, դա նման է աղջիկա կույս վիճակից կին դառալու ճանապարհի հետ»: Եվ հենց երգչուհին իր այժմյան կատարումները գնահատում է, քանի որ դրանք ավելի հասուն են ու երգն ավելի ապրված: Այդ հասուն տարիքում էլ Նունեն որոշեց ընտանիք կազմել եւ երեխա ունենալ, որպեսզի ընտանեկան կյանքն իրեն հաճույք պատճառի:

Երիտասարդներին երգչուհին խորհուրդ է տալիս` նախքան ամուսնությունն, իրենց ամեն տեսակ հետաքրքրությունները բավարարեն, նոր` ավելի հասուն տարիքում, ընտանիք կազմեն, որ երեխան եւ ամուսնական պարտականությունները ձանձրույթ չպատճառեն:

«Ընտանիքում ամուսինն ու կինը պետք է լինեն հավասար, իմ եւ Ավոյի միջեւ կա հարգանք եւ վստահություն, մենք իրարից գաղտնիքներ չունենք, կարծում եմ ընտանքի մեջ կնոջ ինքնասիրության ու արժանապատվության հանդեպ հարգանքը կարեւոր հանգամանք է», – ասում է երջանիկ կին ու մայր Նունե Եսայանը:

Երգչուհին, չի տեսնում երգիչների նոր սենդի մեջ երգի նկատմամբ կիրքը. «Հիմա երգիչ չեն դառնում երգելու համար, երգիչ դառնում են երեւալու համար: Հայկական շոուբիզնեսում ավելի շատ են չերգիչերը, քան երգիչերը եւ հուսանք, որ սարերի հետեւում չեն այն ժամանակները, երբ երգարվեստը կզտվի եւ կմնան երգիչները»:

phl_0141-copy

Picture 1 of 15

Դիտվել է 26222 անգամ:
Print Friendly

Leave a Reply