“Քեզ տռաս եմ հանելու”. Աղանդի ղեկավարը սպառնացել է երիտասարդ ակտիվիստին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2012 7:59

Այսօր մի խումբ երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց ընդդեմ “Խորան” կրոնական կազմակերպության:
Երիտասարդները “Միացյալ Երիտասարդական Լիգա” նախաձեռնությունից էին և պահանջում էին, որ Կառավարությունը օրենքով արգելի “Խորանի” գործունեությունը, քանի որ նա չի զբաղվում կրոնական կազմակերպությամբ և իրեն անօրինականություններ է թույլ տալիս:

“Եթե կրոնական կազմակերպության գործը իր աղանդավորներից կիլոգրամներով ոսկի հավաքելն է ու այդ ոսկիները ոսկու շուկայում վաճառելը, ուրեմն մենք համարում ենք, որ մյուս կրոնական կազմակերպություններն էլ պետք է զբաղվեն նման “առևտրով”,-ասաց նախաձեռնության համանախագահներից մեկն ու ավելացրեց, որ այդ կրոնական կազմակերպությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, սակայն նրանք անօրինական գործում են Իսպանիայում ու այնտեղի հայերից են այդ ոսկիները հավաքում ուղարկում Հայաստան վաճառելու:
Դրա համար էլ նրանք պահանջում ենք Հայաստանի կառավարությունից, որպեսզի դադարեցնի “Խորանի” գործունեությունը: Այս կապակցությամբ շարժման մասնակիցները նամակ են հանձնել Կառավարությանը:

Նախաձեռնության մյուս համանախագահ Սևակ Հովյաննիսյանն էլ ասաց, որ “Խորանը” Իսպանիայում թալանել է շատ հայերի: Դրա վերաբերյալ նրանք ունեն բազմաթիվ փաստեր, ու բողոքներ են ստացել հենց այդ աղանդավորական շարժման անդամներից, որոնցից մեկը նույնիսկ պատրաստ է հանդիպել լրագրողներինու բացահայտել այդ ամենը: Ըստ ստացված տեղեկությունների` “խորանականները” մարդկանց տներ են թալանել, զբաղվել են խուլիգանությամբ ու խաբեությամբ:

Սևակ Հովհաննիսյանը նաև նշեց, որ “Խորանից” նաև սպառնացել են իրենց, մասնավորապես անձամբ իրեն` Սևակին, տվյալ աղանդի ղեկավարն ասել է. “Քեզ տռաս եմ հանելու, եթե չթարգես էս ամեն ինչը, երկու օրից հարցերդ կլուծեմ”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply