Մեժդուրեչենսկի քրեական մեկուսարանում ուրվական է շրջում (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2012 4:09

Ինչ-որ անձև, ուրվականի նմանվող  բան են գրանցել Կեմերովոյի մարզի Մեժդուրեչենսկի քրեակատարողական մեկուսարանի տեսախցիկները:

Ինչպես հայտնում է «Վեստի-Կուզբաս» հեռուստաալիքը, ուրվականը հայտնվում է ամեն օր նույն ժամին,  այն խցում, որտեղ տարիներ առաջ հանկարծակի մի տղամարդ է մահացել: Ոստիկանության բաժանմունքում ուրվականի տեսաարձանագրումը չեն հաստատել ու չեն պարզաբանել, թե ինչպես է տեսանյութը հատնվել հեռուստատեսությունում:

Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա նրանք կասկածամտորեն են վերաբերվում այդ երևույթին,  ասելով, որ որոշ աշխատակիցներ պարզապես հարուստ երևակայություն ունեն:

Դիտվել է 1711 անգամ:
Print Friendly

Leave a Reply