Նոր կենսաբանական տեսակ.60 աչքով 12 մմ որդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2012 3:39

Բրիտանացի գիտնականը զբոսանքի ժամանակ տափակ որդի նոր տեսակ է գտել:  Բրայան Էվերշամը կիրակնօրյա առավոտյան դուրս է եկել բնությունը լուսանկարելու: Զբոսանքը  վերածվեց բացահայտման:   Մի քանի գիտնականներ արդեն հաստատել են, որ 12 մմ-անոց 60-աչքանի տափակ որդն ամենայն հավանականությամբ նոր, դեռևս չնկարագրված կենսաբանական տեսակ է:

«Մեծ Բրիտանիան կենդանի բնության փաստաթղթագրված նմուշ է, դրա համար էլ տարօրինակ է այստեղ հայտնաբերել մի էակ, որի մասին ոչ ոք չգիտի ու չի տեսել»,- ասել է հաջողակը:

Ի դեպ, վերջերս NASA –ի գիտնականները հայտարարեցին, որ կյանքի նոր տեսակ են գտել` առաջներում անհայտ մի օրգանիզմ, որը բնակվում է լճի հատակում և սնվում է մկնդեղով, ինչը հերքում է   ժամանակակից կենսաբանների այն դոգման, որ Երկրի վրա կյանքը քիմիական 6 տարրեր են ապահովում`  թթվածին, ածխածին, ջրածին, ազոտ, ֆոսֆոր ու ծծումբ: Բացահայտումից կես տարի անց   հերքվեց այդ վարկածը, քանի որ պարզվեց, որ մկնդեղը մանրէն  գոյության համար չի օգտագործում:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply