Ռուս հետազոտողները գտել են Սոդոմն ու Գոմորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2012 3:09

Մարդկությունը մոտ է պատմության մեծագույն հանելուկներից մեկի լուծմանը: Ինչպես և հաճախ է պատահում, ամենածանրակշիռ հայտնագործությունները ոչ թե  դրանով զբաղվող լուրջ գիտնականներն են անում, այլ սովորական էնտուզիաստները, որոնք երբեմն հեռու են դասական գիտությունից: Շատ հնարավոր է, որ շուտով ևս մի կարևոր բացահայտման մասին հայտարարվի. ռուս և հորդանանցի սիրող-հետազոտողները մոտ են պատմության խոշորագույն հանելուկներից մեկի լուծմանը: Այս տարվա ապրիլին, նրանք Մեռյալ ծովի ջրերում հայտնաբերել են  ավերակներ, որոնք ենթադրաբար  անհետ կորած բիբլիական Սոդոմ և Գոմոր քաղաքներինն են: Ծովի ափին պեղումներ են կատարվում, սակայն հնագետները ոչ մի առանձնահատուկ բան չեն հայտնաբերել, բացառությամբ Սբ Գրիգորի եկեղեցում գտնվող  մթ IV դարի խճանկարը`  այն ժամանակվա Մեռյալ ծովի  ու շրջակա տեղանքի քարտեզով:

«Դրա վրա հստակորեն  պատկերված է Լոտի քարանձավը, այն Լոտի, որն իր ընտանիքով հեռացավ Սոդոմից` քաղաքի կործանման նախօրեին: Դա արդեն վկայում է, որ այն ինչ փնտրում ենք, գտնվում է այդ կողմերում: Լեգենդի համաձայն, Լոտի կինը Բարձրյալի խոսքը չլսեց ու շրջվեց տեսնելու, թե ինչ է կատարվում իրենց ետևում, որից հետո վերածվեց  աղասյունի: Այստեղ նման սյուներ իսկապես կան»,-  ասել է արշավախմբի մասնակիցներից Յուրի Կուդինովը:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply