Լոնդոնի Օլիմպիադայում արդեն սկանդալ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2012 2:41

2012  Օլիմպիական խաղերում  ԿԺԴՀ-ի ու Կոլումբիայի կանանց ֆուտբոլային թիմերի հանդիպումը հետաձգվել է, քանի որ կազմակերպիչները շփոթել են ԿԺԴՀ-ի դրոշը Հարավային Կորեայի դրոշի հետ:

Հանդիպումից առաջ «Հեփդեն Պարկ»  ստադիոնի ցուցանակի վրա ԿԺԴՀ ֆուտբոլիստների անունների կողքին հայտնվել է Հարավային Կորեայի դրոշը, որից հետո ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները վրդովված հեռացել են դաշտից ու հանդերձարան մտել: Կազմակերպիչներին այնուամենայնիվ հաջողվել է  նրանց համոզել հետ վերադառնալ: Դեպքի պատճառով խաղը 1 ժամ 5 րոպե  ուշացումով է սկսվել:

«Դա մեր սխալն է, մենք ներողություն ենք հայցում ԿԺԴՀ-ի օլիմպիական ազգային կոմիտեից: Նմանօրինակ սխալներ չկրկնելու համար համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,-ասվում է կազմկոմիտեի հայտարարության մեջ:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply