Զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 13 անձանց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 25, 2012 21:52

Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայի 16 հասցեում գտնվող սուպերմարկետի հետնամասից, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 13 անձանց:
Բերման ենթարկվածներից 1987 թ. ծնված Հրաչ Գ.-ի վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 մմ տրամաչափի «Մակարով» ատրճանակ` փամփշտակալի մեջ 8 փամփուշտով, 1980 թ. ծնված Մանուկ Ս.-ի «Մերսեդես» ավտոմեքենայից՝ երկու դանակ, 1974 թ. ծնված Վաղարշակ Հ.-ի «Մերսեդես» մակնիշի մեքենայից՝ ծալովի դանակ և մանուշակագույն 5 դեղահաբ` «311» գրառումով, 1985 թ. ծնված Կարեն Ա.-ի «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենայից` դեղին գույնի 8 դեղահաբ և դանակ:
Նոր Նորքի թիվ 7 շուկայի հետնամասի զննությամբ, այնտեղ կայանված «Մերսեդես», «ԲՄՎ-X5», «ԲՄՎ», «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենաներից 10 մ հեռավորության վրա գտնվող զուգարանի մուտքի մոտ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` փամփշտակալի մեջ 8 փամփուշտով:
Նշանակվել են դատաքիմիական, դատատեխնիկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Բերման ենթարկվածներից Արտակ Հ.-ն (1975 թ. ծնված) և Հրաչ Գ.-ն (1987 թ. ծնված) ձերբակալված են:
Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply