Քննարկել են ՏԿՆ-ի և ՀԲ-ի համատեղ ծրագրերի ու նախագծերի ընթացքը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 25, 2012 18:37

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպիին , ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիին եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների. այս մասին հաղորդում են Տրանսպորտի և կապի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Համաշխարհային բանկի կողմից վերանորոգվող ճանապարհներն ունեն որակի պահպանման խնդիր: Նա ընդգծել է, որ պետք է հստակեցնել մոտեցումները նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ, լուրջ աշխատանքներ կատարել դրանց որակն ! ապահովելու եւ սպասարկման ժամկետներն ավելացնելու համար:
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին կիսել է Գագիկ Բեգլարյանի մտահոգությունները ճանապարհների որակի ապահովման ուղղությամբ եւ հույս հայտնել, որ կվերացվեն մատնանշվող թերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտի եւ կապի նախարարության եւ համաշխարհային բանկի միջեւ համատեղ ծրագրերի ու նախագծերի ընթացքը:
Նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին կարեւորել են երկկողմ համագործակցությունը, վտահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապդնման եւ զարգացման համար:

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply