Երկրի միակ “գողը” Վանոն չի եղել. Սիրունյանը հերքում է այդ արտահայտությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 25, 2012 15:17

Հայաստանում արդեն իսկ կա Վանոյի վերադարձի պահանջը: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը:

“Կարևոր չի` Վանո Սիրադեղյանը, Հայաստանում գտնվելով, կզբաղվի քաղաքականությամբ, թե ոչ, բայց, իր ներկայությամբ, ես վստահ եմ, որ երկրին կբերի միայն դրական լիցքեր”-ասաց Սիրունյանն ու շեշտեց, որ ամենակարևորն այն է, որ մարդ, ով եղել է այս երկրի հիմնադիրներից մեկը և միաժամանակ աշխատել է որպես ներքին գործերի նախարար, ում ժամանակ ՀՀ-ում “օրենքով” գողեր չեն եղել, քրեակատարողական հիմնարկներում, կոպիտ ասած, “զոն նայողներ” չեն եղել, և, եթե հիշում եք, 92-94 թթ ինչ էր կատարվում ամբողջ Հայաստանով մեկ, երբ գործում էին տարբեր հանցավոր ջոկատներ, անընդհատ հնչում էին կրակոցներ, լինում էին բազմաթիվ մահվան դեպքեր այդ կրակոցների արդյունքում, և այդ ամենի վերջը դրեց Վանո Սիրադեղյանը, ով, լինելով ներքին գործերի նախարար, կարողացավ այնպես անել, որ Երևանում և ողջ հանրապետությունում ամբողջովին վերանան այդ կրակոցները”:

Իսկ այն նկատառմանը, որ մամուլում և հասարակության շրջանում շրջանառվում էին լուրեր, թե իբր Վանո Սիրադեղյանը այդ տարիների հայտարարել է. “Այս երկրում միակ “գողը” ես եմ”, Սուրեն Սիրունյանը միանշանակ հերքեց` հակադարձ հարց տալով, թե արդյո՞ք ունեք նման փաստ կամ ապացույց, որ Վանոն նման բան է ասել:

Խոսելով Վանոյի “անհետացման” մասին` Սիրունյանը նաև հայտնեց, որ Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո, հաջորդ  օրը, ոստիկանները ՀՀՇ վարչության շենքից իրեն տեղափոխել են ոստիկանություն. “Այդ ընթացքում ես գտնվել եմ քրեական հետախուզության վարչությունում: Ճիշտ է, որևիցե բռնություն կամ որևէ ավելորդ խոսք իմ նկատմամբ չի եղել, բայց իրենք ֆիքսված էին ինձ վրա և ասում էին, որ ես տեղյակ եմ, թե որտեղ է Վանոն: Բայց ես իսկապես տեղյակ չեմ եղել”:

 

Վահե Մակարյան

 

 

 

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply